Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2019 թվականի N 976-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 718-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 2-րդ կետում՝

ա. «1723.88» թիվը փոխարինել «1723.99845» թվով,

բ. «1311.89» թիվը փոխարինել «1312.00845» թվով.

2) որոշման 3-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «1723.88» թիվը փոխարինել «1723.99845» թվով, «288.94» թիվը՝ «289.05845» թվով,

բ. «բ» ենթակետում «313.82» թիվը փոխարինել «313.70155» թվով.

3) որոշման N 4 հավելվածում`

ա. «Բնակավայրերի» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

Բնակավայրերի 1312.00845 247.13845 33.42155

բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

Ընդամենը 1723.99845 289.05845 313.70155

4) որոշման N 6 հավելվածում՝

ա. «1008-05» տողից հետո լրացնել նոր տողով

1008-06 0.11845 հասարակական կառուցապատման

բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ

Ընդամենը 1312.00845 306.00 22.98 74.12 5.63

5) որոշման N 7 hավելվածում՝

ա. «1008-06» տողում «0,84» թիվը փոխարինել «0.72155» թվով,

բ. «Ընդամենը» տողում «33.54» թիվը փոխարինել «33.42155» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Ավինյան

2019 թ. օգոստոսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։