Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-56-Ն-9

2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը` Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ» բառերով,

2) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետից հետո լրացնել 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

5. քաղաք

Տաշիր Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ Քրեական

/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/

3) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ`

7. քաղաք

Սպիտակ Սպիտակի, Վանաձորի վարչական տարածքներ Մկոյան Աղասի Արշակի Քաղաքացիական

/կորպորատիվ վեճերով գործեր/

4) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի պաշտոնակատար Ս. Չիչոյան

2019 թ. օգոստոսի 2

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։