Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2019 թվականի N 1095-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1095-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Դավիթ Անանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

Շուշանիկ Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Միքայել Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Էդգար Գևորգյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Արամ Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական

Վաչե Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ռաֆիկ Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

Արթուր Տոնոյան - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Մարտուն Գրիգորյան - ՀՀ կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ճարատարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

Արայիկ Առաքելյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ՀՀ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար

Նարեկ Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

Ալբերտ Մարգարյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ՝ հրավիրված անդամի կարգավիճակում (ըստ անհրաժեշտության)

Հենրիկ Գասպարյան - Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)

Էլիզաբեթ Մամիկոնյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։