ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 օգոստոսի 2019 թ. թիվ 40-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Որդեգրման մասին» Ձև թիվ 1-որդեգրում ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 96 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի օգոստոսի 1-ի
թիվ 40-Ն որոշման
1. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի
մարդ
Տողի հա-մարը Ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ նրանցից ըստ տարիքի և սեռի
մինչև 6 ամսական 6 ամսականից մինչև 1 տարեկան 1 - 6 7-9 10-15 16-18
ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
1 Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը
նրանցից
2 երկկողմանի ծնողազուրկ երեխա
3 միակողմանի ծնողազուրկ երեխա
4 միայնակ մոր երեխա
5 ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա)
6 ծնողները զրկված են ծնողական իրավունքներից
7 ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ
8 ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող
9 ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից
10 ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն
2. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի
Տողի համարը Ընդամենը այդ թվում` կանայք նրանցից ըստ տարիքի և սեռի
18-30 31-65 66 և բարձր
ընդամենը այդ թվում` կանայք ընդամենը այդ թվում` կանայք ընդամենը այդ թվում` կանայք
1 2 3 4 5 6 7 8 9 10
1 Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը, մարդ
2 այդ թվում` ՀՀ քաղաքացիներ
3 օտարերկրյա քաղաքացիներ
3. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի
մարդ
Տողի հա-մարը Ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ նրանցից ըստ տարիքի և սեռի
մինչև 6 ամսական 6 ամսականից մինչև 1 տարեկան 1 - 6 7-9 10-15 16-18
ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
1 Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակը
նրանցից
2 երկկողմանի ծնողազուրկ երեխա
3 միակողմանի ծնողազուրկ երեխա
4 միայնակ մոր երեխա
5 ծնողներն անհայտ են (ընկեցիկ երեխա)
6 ծնողները զրկված են ծնողական իրավունքներից
7 ծնողները օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անգործունակ
8 ծնողներն օրենքով սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող
9 ծնողները մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրա դաստիարակությունից
10 ծնողները տվել են որդեգրման համար գրավոր համաձայնություն
4. Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության
մարդ
Տողի հա-մարը Ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ նրանցից ըստ տարիքի և սեռի
մինչև 6 ամսական 6 ամսականից մինչև 1 տարեկան 1 - 6 7-9 10-15 16-18
ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ ընդա-մենը այդ թվում` աղջիկ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
1 Որդեգրված երեխաների թվաքանակը ՀՀ քաղաքացու կողմից
2 այդ թվում` մեկ անձի կողմից
3 ամուսնական զույգի կողմից
4 օտարերկրյա քաղաքացու կողմից
5 այդ թվում` մեկ անձի կողմից
6 ամուսնական զույգի կողմից
5. Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման
Տողի համարը Ընդամենը
1 2 3
1 Որդեգրումն անվավեր ճանաչելու դեպքերի քանակը
2 Որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը
3 դրանցից` ընթացք են տրվել
4 որից` ավարտվել են հայցի բավարարումով
5 Որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը
6 որից` բացասական
7 դրանցից` բողոքարկվել են դատական կարգով
8 որից` ավարտվել են հայցի բավարարումով
Ղեկավար՝ _______________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝
_______________________
___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
<< _ _ >>____ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի օգոստոսի 1-ի
թիվ 40-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը կարգավորում է «Որդեգրման մասին» Ձև 1-որդեգրում (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10 տողերում լրացվում են տվյալներ որդեգրման ենթակա հաշվառված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: Սույն հրահանգի իմաստով որդեգրման ենթակա են համարվում առանց ծնողական խնամքի մնացած, գտնված (ընկեցիկ), ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
8. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի» բաժնի 1-ին տողում լրացվում է հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են ՀՀ քաղաքացիների (տող 2) և օտարերկրյա քաղաքացիների (տող 3) թվաքանակները: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:
9. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի» բաժնի 1–10-րդ տողերում լրացվում են տվյալներ որդեգրված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ:
10. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության» բաժնի 1-ին տողում լրացվում է ՀՀ քաղաքացու կողմից որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են մեկ անձի կողմից (տող 2) և ամուսնական զույգի կողմից (տող 3) որդեգրվածները, 4-6-րդ տողերում լրացվում են վերը նշված ցուցանիշներն ըստ օտարերկրյա քաղաքացիների:
11. «Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման» բաժնի 1-ին տողում լրացվում է որդեգրումն անվավեր ճանաչված դեպքերի քանակը: Որդեգրումը համարվում է անվավեր, եթե ծնողների կողմից իրենց պարտականությունները չեն կատարվել կամ չարաշահվել են իրավունքները: Բաժնի 2-րդ տողում լրացվում է որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը: Բաժնի 3-րդ տողում լրացվում է դատարան հայցադիմում ներկայացնելու այն առաջարկների քանակը (տող 2-ից), որոնց ընթացք է տրվել, իսկ 4-րդ տողում` բավարարված հայցադիմումների քանակը:
12. Բաժնի 5-րդ տողում լրացվում է որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը, որից առանձնացվում է բացասական եզրակացությունների քանակը (տող 6): Բաժնի 7-րդ տողում լրացվում է բացասական եզրակացությունների այն քանակը, որոնք բողոքարկվել են դատական կարգով, իսկ 8-րդ տեղում` բողոքարկված այն հայցերի քանակը, որոնք բավարարվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով: