ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 999-Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով, պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնման և դրանց հետագա տնօրինման և հաշվառման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեի 31.5 քմ մակերեսով պոմպակայանը (իրավունքի պետական գրանցման վկայական N 01042019-01-0140, կադաստրային ծածկագիր՝ 01-011-0384-0021-001-106) և դրա ներսում գտնվող սարքավորումները, 20.223.999 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում կնքել համապատասխան համաձայնագիր:
2. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս կազմող համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 8-ի N 999-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 47/2 շենք, 106 հասցեում գտնվող պոմպակայանի և դրա ներսում գտնվող սարքավորումների
Հ/Հ Անվանումը Չ/Մ Քանակը Միավորի արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի) Ընդհանուր արժեքը (դրամ, առանց ԱԱՀ-ի)
1. Պոմպերի համալիր «GRUNDFOS» 3 պոմպով, տիպ
Hudro MPC-3CR120-7, Q=25մ3/ժ, H=70 մ. N=7,48 կվտ կոմպլեկտ 1 11029130 11029130
2. Պողպատե սողնակ D100 մմ հարթ սկավառակով հատ 3 217380 652140
3. Պողպատե սողնակ D80 մմ հարթ սկավառակով հատ 2 149114 298228
4. Պողպատե սողնակ D50 մմ հարթ սկավառակով հատ 6 108319 649914
5. Փական D32 հատ 6 37429 224574
6. Փական D15 հատ 2 7651 15302
7. ֆիլտր D100 հատ 1 41195 41195
8. Էլեկտրական փական 1 1/4 հատ 3 124597 373791
9. հետադարձ փական 2 հատ 3 37429 112287
10. ջրի բաք՝ պլաստիկ, տարողությունը՝ 8000 լ հատ 3 487500 1462500
11. լեդ լուսատու հատ 2 10005 20010
12. վարդակ հատ 1 2943 2943
13. անջատիչ հատ 1 3296 3296
14. 12 տեղանոց ավտոմատ անջատիչների տուփ հատ 1 3531 3531
15. եռաֆազ ավտոմատ անջատիչ C50 հատ 1 21730 21730
16. ավտոմատ անջատիչ C25 հատ 3 5132 15396
17. ավտոմատ անջատիչ C20 հատ 6 5132 30792
18. ավտոմատ բացվող ալյումինե շերտավոր դարպաս մ.2 8.6 48400 416240
19. Պոմպակայան՝ տեղակայված ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց փողոց, 47/2 շենք, թիվ 106 հասցեի -2 նկուղային հարկում մ.2 31.5 154000 4851000
Ընդամենը՝ պոմպակայանի և սարքավորումների արժեքներն առանց ԱԱՀ-ի 20223999
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան