ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2019 թվականի N 1003-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 869-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-17-րդ կետերով.
« 7. 5402 Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերը կգ 400 000 680 000 000
8. 5509 Մանվածք` սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված կգ 100 000 200 000 000
9. 5206 Մանվածք՝ բամբակե (բացի կարի թելերից)՝ 85% զանգվածային բաժնից պակաս բամբակի մանրաթելերի պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված կգ 120 000 114 000 000
10. 5510 Մանվածք՝ արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված կգ 200 000 280 000 000
11. 5604 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող կգ 40 000 64 000 000
12. 6004 Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, 5% զանգվածային բաժին կամ ավելի էլաստոմերային կամ ռետինե թելերի պարունակությամբ՝ բացի 6001 ապրանքային դիրքում ընդգրկված քաթաններից կգ 30 000 105 000 000
13. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ կգ 100 000 245 000 000
14. 2915 Թթուներ՝ ացիկլիկ, միակարբոնային հագեցած և դրանց անհիդրիդները, հալոգենանհիդրիդները, պերօքսիդներն ու պերօքսիթթուները. դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները կգ 5000 16 000 000
15. 3204 Օրգանական ներկող նյութեր՝ սինթետիկ, որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության. պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով. օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության կգ 8 000 48 000 000
16. 3402 Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական (բացի օճառից), մակերևութաակտիվ միջոցներ, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և միջոցներ մաքրող` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից) կգ 7 000 11 000 000
17. 3809 Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պատրաստուկներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չներառված կգ 18 000 19 000 000
».
2) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «1,985,700,000» թիվը փոխարինել «3,767,700,000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 13
Երևան