ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1169-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերի՝
1. «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
օգոստոսի 22-ի N 1169-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Գ. Այվազյան - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ
Մ. Համբարձումյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան