ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2019 թվականի N 1192-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
օգոստոսի 26-ի N 1192-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 19-ի N 39-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Լոռեցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Վ. Գալուստյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
Ա. Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Մարկոսյան - Երևանի N 37 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ֆահրադյան - «Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ)
Է. Ավանեսով - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)
Ա. Մալումյան - Բռնցքամարտի աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)
Ռ. Մուրադյան - Հայաստանի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)
Ա. Պապիկյան - «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Գյոզալյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի որակի ապահովման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ռ. Շառոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Դանիելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)
Վ. Հասրաթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Ալեքսանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Հ. Աղաբաբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Հ. Գևորգյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Ա. Թամոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)
Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան