ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2019 թվականի թիվ 110-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 5 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի սեպտեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ
Ա. Ջավադյան
2019 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 110-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, առագաստներ և աստղեր, որոնց քանակը համընկնում է միության անդամ երկրների քանակի հետ: Զինանշանի ստորին մասում թողարկման տարեթիվն է՝ 2019: Ներքևի կենտրոնական մասում անվանական արժեքն է՝ «1000 ԴՐԱՄ . ДРАМ»: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԵԱՏՄ պատկերանիշը և անդամ պետությունների դրոշները: Մակագրություններն են՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» և «5 ՏԱՐԻ ЛЕТ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925.0
Տրամագիծը 38,61 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները