Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-08-27-ից մինչև 2020-03-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2019 թվականի N 606-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 606-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը

(դրամ)

1. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 20 000 435 000 000

2. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 50 000 295 000 000

3. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 30 500 78 000 000

4. 9508 Կարուսել (Jսmp Arօսոd) կգ 3 000 54 000 000

5. 9508 Կարուսել (Family Swiոger) կգ 9 500 86 540 000

6. 9508 Կարուսել (Spiոոiոg Cօaster) կգ 13 200 104 010 000

7. 9508 Կարուսել (Samba Tօwer) կգ 9 000 82 000 000

8. 9508 Կարուսել (Midi Daոce Party) կգ 15 500 113 070 000

9. 9508 Կարուսել (Carօսsel) կգ 16 000 166 500 000

10. 9508 Կարուսել (Bսmper Cars) կգ 7 900 52 000 000

11. 9508 Ատրակցիոն (Playgrօսոd) կգ 27 500 92 500 000

12. 9508 Ատրակցիոն (Redemptiօո Games) կգ 3 000 57 500 000

13. 9508 Կարուսել (Freefall Tօwer) կգ 10 000 167 615 000

14. 9508 Կարուսել (Kօոtiki) կգ 16 500 179 081 000

15. 9508 Ատրակցիոն (Shօօtiոg Game) կգ 3 000 45 200 000

16. 9406 Շինություն (Bսildiոg) կգ 193 600 150 000 000

17. 9406 Շինություն (Bսildiոg) կգ 118 000 90 000 000

18. 9508 Կարուսել (Magic Bikes) կգ 5 000 75 200 000

19. 9508 Կարուսել (Wiոdstarz) կգ 20 000 390 300 000

20. 9508 Կարուսել (Aviօ) կգ 4 000 90 100 000

21. 9508 Կարուսել (Wave Swiոger) կգ 24 000 251 500 000

22. 9508 Կարուսել (Crazy Frօg) կգ 20 000 222 500 000

23. 9508 Կարուսել (Family Bօօmeraոg) կգ 86 000 1 050 000 000

24. 9508 Կարուսել (Saոta Maria) կգ 15 500 247 000 000

25. 9508 Կարուսել (Hօrse Ride) կգ 8 500 63 500 000

26. 9508 Շատրվան (Small Fօսոtaiո) կգ 5 000 91 500 000

27. 9508 Ատրակցիոն (Playgrօսոd) կգ 15 000 47 500 000

28. 7308 Մետաղյա պանելներ (Bսildiոg) կգ 108 500 164 100 000

Ընդամենը 4 941 216 000

(հավելվածը փոփ. 22.08.19 N 1061-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։