Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2019 թվականի N 1252-Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի սեպտեմբերի 6-17-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (6-11-ը քաղ. Մոսկվա, 12-14-ը քաղ. Սանկտ-Պետերբուրգ, 14-17-ը քաղ. Սոչի)՝ գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ հանդիպելու, կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին ծանոթանալու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (6-11-ը քաղ. Մոսկվա, 12-14-ը քաղ. Սանկտ-Պետերբուրգ, 14-17-ը քաղ. Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. սեպտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։