«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2005 թվականի N 72-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 768-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 4 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածի՝ բնակելի կառուցապատման նպատակով անհատույց օտարելու համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հունվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 72-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՌԻՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան