Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2019 թվականի N 473-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով`

1. Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող խնդրահարույց հարցերի լուծման, հստակեցման և առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաuտատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի հստակեցման և առաջացած խնդիրների կարգավորման նպատակով առկա խնդիրների լուծման` նորմատիվային բազայի կատարելագործման վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. հուլիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 30-ի N 473-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Բ. Բադալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Լ.Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Քամալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Պետրոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Վ.Վերմիշյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 03.09.19 N 604-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։