Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2019 թվականի N 617-Ա

ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանին 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)՝ 5-րդ Ասիա Խաղաղ օվկիանոսյան երկրների տարեկան համաժողովին (5tհ Asia-Pacific Fսtսres Netwօrk Cօոfereոce (2019) մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Մանուկյանի Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

2019 թ. սեպտեմբերի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։