Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2018 թվականի թիվ 2 քաղ. Սանկտ Պետերբուրգ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 4 հանձնարարականը կատարելու մասին տեղեկատվությունը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական ծրագրի իրագործման օրվանից 2 ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, օտարերկրյա արտադրության արտադրանքի պետական սանիտարահիգիենիկ փորձաքննության վարչական ընթացակարգը վերացնելու՝ Բելառուսի Հանրապետության պատրաստակամությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել` «Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2012 թվականի փետրվարի 17-ի թիվ 156 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Բելառուսի Հանրապետության նախարարների խորհրդի 2015 թվականի օգոստոսի 6-ի թիվ 666 որոշմամբ սահմանված՝ օտարերկրյա արտադրության արտադրանքի պետական սանիտարահիգիենիկ փորձաքննության վարչական ընթացակարգը վերացնելու մասին:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։