ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1227-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների կառուցապատման ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորման նպատակով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել նույն բաժնետերն ունեցող «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Ի Էմ Սի» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 945-Ն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերը մասնակի հատուցմամբ՝ շահութահարկի հաշվառման նպատակներով հարկային բազային ինքնարժեքին հավասար գներով օտարել նույն բաժնետերն ունեցող «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև նույն ընկերությանն օտարել գերակա հանրային շահ ճանաչված տարածքի առկա սեփականատերերից և Երևան համայնքից հետագայում ձեռք բերվող հողամասերը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) տրամադրել գրավառուի համաձայնություն Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Ի ԷՄ Սի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մոտ գրավադրած հողամասերը «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանն օտարման համար՝ պայմանով, որ նոր սեփականատիրոջ համար պահպանվում է հողամասերի գրավի իրավունքը երրորդ անձ գրավատուի իրավական ռեժիմով.
2) գրավով ապահովված հիմնական պարտավորության կատարմանը համընթաց առաջնահերթ դադարեցնել «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերի գրավի իրավունքները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը՝ նախատեսելով ստորգետնյա երեք և վերգետնյա առավելագույնը երեք լրիվ և մեկ մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև շահագործվող տանիք (այդ թվում՝ տարածքներ օդափոխության համակարգերի, աստիճանավանդակների, վերելակների սարքավորումների և հասարակական զուգարանների համար), ինչպես նաև նախատեսելով «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:
(3-րդ կետը փոփ., լրաց. 12.09.19 N 1203-Ա)
4. Առաջարկել «Դիվելոփմենթ Սուփորթ» փակ բաժնետիրական ընկերությանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով «Դիվելոփմենթ Սուփորթ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ նախկին իրավատերերի և նախնական գնորդների հատուցման պարտավորություններով ծանրաբեռնված հողամասերը, Երևանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինարարությամբ (կառուցման նախագիծ և շինարարության իրականացման թույլտվություն առկա չեն) հանդերձ մասնակի հատուցմամբ՝ շահութահարկի հաշվառման նպատակներով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 4,513,834.62 հազ. դրամ կազմող հարկային բազայից ցածր` 4,216,450.0 հազ. դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի ընդհանուր գնով, օտարել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի` պայմանով, որ ստացված հասույթը վաճառողը վճարի՝
1) գնորդ կողմերին՝ որպես վաճառվող հողերի նախկին սեփականատերերի և օգտագործողների հանդեպ հաշվարկված 3,771,004,275 դրամի հատուցման (ներառում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման և օգտագործման իրավունքների դադարեցման պայմանագրերի կնքման պահին դադարեցված գույքային իրավունքների 3,563,304,275 դրամ արժեքը և 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համար բնակվարձի գծով իրավատերերին 207,700,000 դրամի վճարման պարտավորությունը) պարտավորությունների ստանձնման, ինչպես նաև նախնական գնորդների վճարած 63,049,930 դրամ կանխավճարների գծով պարտավորության ստանձնման դիմաց հատուցում.
2) Վահե Յակուբյանին՝ որպես փոխառության գծով ունեցած կրեդիտորական պարտքի մասնակի մարում 382,395,795 դրամի չափով, ով ստացված գումարն անմիջապես երկարաժամկետ անտոկոս փոխառության հիմունքներով կներդնի իր 100 տոկոս մասնակցությամբ «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությունում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 6-ի N 1227-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՕԼԴ ՍԻԹԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ Երեվան քաղաքի գլխավոր պողոտայում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին պատկանող հողամասերԻ
NN
ը/կ Վկայականի համարը Հողամասի հասցեն Մակերեսը
(հա)
1. 21082013-01-0110 Երևան, Կենտրոն, Արամի փող. 1/2 0.016009
2. 21082013-01-0107 Երևան, Կենտրոն, Արամի փող. 5/2, հողամաս 0.012151
3. 21082013-01-0212 Երևան, Կենտրոն, Բուզանդի փող. 4/2 0.026512
4. 11032014-01-0267 Երևան, Կենտրոն, Արամի փող. 5/4 0.000734
5. 11032014-01-0271 Երևան, Կենտրոն, Արամի փող. 5/5 0.003537
6. 2265553 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի 1 բնակարան 0.002555
7. 2281625 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի 2 բնակարան 0.002050
8. 2573103 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի 2 ա բնակարան 0.001575
9. 2265541 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի թիվ 3 բնակարան 0.000564
10. 2265549 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի թիվ 4 բնակարան 0.002825
11. 2552520 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենք թիվ 5 բնակարան 0.001337
12. 2292170 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի թիվ 6 բնակարան 0.000772
13. 2292741 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենք թիվ 10 բնակարան 0.000594
14. 2253415 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի 10 բնակարան 0.001129
15. 2569872 Կենտրոն համայնք, Արամի փող. 9 շենքի թիվ 11 բնակարան 0.003060
16. 2572175 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող. 4 շենքի թիվ 5 բնակարան 0.021008764
17. 2292752 Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող. 4 շենքի թիվ 6 բնակարան 0.001808
18. 2563570 ք. Երևան, Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող. 4 շենքի 7 բնակարան 0.005087
19. 2572176 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող. 4 շենքի թիվ 8 բնակարան 0.012940
20. 2566178 ք. Երևան, Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող. 4 շենքի 12 բնակարան 0.005464
21. 25032014-01-0165 ք. Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 4/3, հողամաս 0.004415
22. 25032014-01-0129 ք. Երևան, Կենտրոն, Արամի փող. 5/3, հողամաս 0.004594
Ընդամենը մակերես, հա 0.130722
հարկային բազա 2014 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ դրամ 541,960,693
ԵրԵՎան քաղաքի գլխավոր պողոտայում «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին պատկանող հողամասեր
NN
ը/կ Վկայականի համարը Հողամասի հասցեն Մակերեսը
(հա)
1. 22082013-01-0226 Երևան, Կենտրոն, Արամի փող. 21/2, հողամաս 0.126724
2. 22082013-01-0225 Երևան, Կենտրոն, Արամի փող. 27/2, հողամաս 0.009153
3. 23082013-01-0143 Երևան, Կենտրոն, Արամի փող. 29/20 0.015688
4. 22082013-01-0233 Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 40/4, հողամաս 0.028140
5. 22082013-01-0214 Երևան, Կենտրոն, Եզնիկ Կողբացու փող. 22/3, հողամաս 0.007772
6. 02042014-01-0147 Երևան, Կենտրոն, Արամի փող. 29/7 0.005113
7. 02042014-01-0165 Երևան, Կենտրոն Արամի փող. 29/8 0.003829
8. 11032014-01-0133 Երևան, Կենտրոն Արամի փող. 9/2 0.023165
9. 03042014-01-0035 Երևան, Կենտրոն Փավստոս Բուզանդի փող. 28/2 0.009365
10. 31032014-01-0128 Երևան, Կենտրոն Արամի փող. 7/5 0.009240
11. 11032014-01-0264 Երևան, Կենտրոն, Եզնիկ Կողբացու փող. 22/4 0.004308
12. 11032014-01-0239 Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 40/5 0.002450
13. 11032014-01-0214 Երևան, Կենտրոն, Արամի փող. 27/3 0.046071
14. 11032014-01-0243 Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 24/3 0.006746
15. 11032014-01-0262 Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 16/6 0.013649
16. 11032014-01-0174 Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող. 14/1 հողամաս 0.028710
17. 2255980 Կենտրոն համայնք, Արամի փող. 21 շենքի թիվ 6 բնակարան 0.010082
18. 2569944 Կենտրոն համայնք, Արամի փող. 21 շենքի թիվ 3 բնակարան 0.003249
19. 2550746 Կենտրոն համայնք, Արամի փող. 21 բնակարան 0.004201
20. 2563568 Կենտրոն համայնք, Արամի փող. 21 շենքի թիվ 8 բնակարան 0.005881
21. 2252470 ք. Երևան, Արամի փող. 21 շենքի թիվ 7 բնակարան 0.006217
22. 2552487 ք. Երևան, Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., թիվ 24 բնակելի տուն 0.002160
23. 2277522 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., թիվ 24 բնակելի տուն 0.006000
24. 2565735 Կենտրոն համայն, Փավստոս Բուզանդի փող., թիվ 24 բնակելի տուն 0.010180
25. 2259305 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., թիվ 24/5 բնակելի տուն 0.004520
26. 2569934 Կենտրոն համայն, Փավստոս Բուզանդի փող., 26 շենքի թիվ 2 բնակարան 0.003362
27. 2277706 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., 26 շենքի N 3 բնակարան 0.005760
28. 2277707 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., 26 շենքի N 6 նկուղ 0.004368
29. 2551649 Կենտրոն համայն, Փավստոս Բուզանդի փող., 26 շենք թիվ 5 բնակարան 0.002724
30. 2252396 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., 26 շենք, թիվ 11-12 բնակարան 0.003688
31. 2266488 ք. Երևան, Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., 26 շենքի թիվ 14 բնակարան 0.008357
32. 2694958 ք. Երևան, Փավստոս Բուզանդի փող., թիվ 40/2 բնակելի տուն 0.002609
33. 2553105 ք. Երևան, Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., 42 շենքի թիվ 1 բնակարան 0.003217
34. 2568845 Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., 42 շենքի թիվ 2 բնակարան 0.007019
35. 2553336 Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., 42 շենքի թիվ 3 բնակարան 0.004533
36. 2568861 Կենտրոն համայնք, Փավստոս Բուզանդի փող., 42 շենքի թիվ 5 բնակարան 0.012575
37. 25032014-01-0162 ք. Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող., 28/3, հողամաս 0.014820
38. 25032014-01-0169 ք. Երևան, Կենտրոն, Փավստոս Բուզանդի փող., 28/4, հողամաս 0.019712
Ընդամենը մակերես, հա 0.485358
հարկային բազա 2014 թ.հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ դրամ 1,179,958,716
Ընդամենը երկու ընկերություններով 1,721,919,409
ԱԱՀ 344,383,882
Օտարման գին ԱԱՀ-ով 2,066,303,291
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 6-ի N 1227-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ «ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍՈՒՓՈՐԹ» ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN
ը/կ Վկայականի համարը Հողամասի հասցեն Մակերեսը
(հա)
1. N11032013-01-2107 Երևան, Կենտրոն, Պարոնյան 42/1 0.185671
2. N11032013-01-2105 Երևան, Կենտրոն, Պարոնյան 44 0.389606
3. N11092012-01-1056 Երևան, Կենտրոն, Պարոնյան փող. 40/1 0.022408
4. N11092012-01-0954 Երևան, Կենտրոն, Պարոնյան փող. 46/3 0.00421
5. N05062013-01-0193 Երևան,Կենտրոն, Պարոնյան փող. 46/4 հող 0.029806
6. N07092012-01-1341 Երևան, Կենտրոն, 1 Թափաբաշ փող. 23 բնակելի տուն 0.035
7. N07092012-01-1326 Երևան, Կենտրոն Թափաբաշ 1-ին փող. 23 բնակելի տուն
8. N07092012-01-1334 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 9 բ բնակելի տուն 0.0088
9. N27092012-01-1839 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փողոց 5ա հող 0.0109
10. N18092012-01-1565 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փողոց 9ա բնակելի տուն 0.00765
11. N06082012-01-0978 Երևան, Կենտրոն 1 Թափաբաշ փող. 10 բնակելի տուն 0.0242
12. N03082012-01-1264 Երևան, Կենտրոն 1 Թափաբաշ փող. 17 բնակելի տուն 0.01335
13. N06082012-01-1006 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 1 բնակելի տուն 0.005
14. N06082012-01-0896 Երևան,Կենտրոն 2 Թափաբաշ փող. 1 բնակելի տուն 0.006
15. N06082012-01-0881 Երևան,Կենտրոն 2 Թափաբաշ փող. 1 բնակելի տուն 0.004
16. N06082012-01-0878 Երևան,Կենտրոն 2 Թափաբաշ փող. 1 բնակելի տուն 0.0038
17. N06082012-01-0902 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 10 հող 0.019
18. N06082012-01-0873 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 2 հող 0.02487
19. N30072012-01-0967 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 3 բնակելի տուն 0.0214
20. N06082012-01-0979 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 4 հող 0.0279
21. N30072012-01-0994 Երևան, Կենտրոն 2 Թափաբաշ փող. 8 հող 0.0607
22. N30072012-01-0859 Երևան, Կենտրոն 2-րդ Թափաբաշ փող. 12 հող 0.026
23. N06082012-01-0996 Երևան,Կենտրոն 2-րդ Թափաբաշ փող. 4 հող 0.02355
24. N30072012-01-1004 Երևան,Կենտրոն, Թափաբաշ 1 փող. տուն 21(23) 0.00688
25. N11092012-01-1022 Երևան, Կենտրոն, Կոնդ թաղ. 148 բնակելի տուն 0.0134
26. N11092012-01-0967 Երևան, Կենտրոն, Կոնդ թաղ. 70 բնակելի տուն 0.028604
27. N30072012-01-1002 Երևան,Կենտրոն, Կոնդ թաղամաս 134 բնակելի տուն 0.0219
28. N30072012-01-1023 Երևան,Կենտրոն, Կոնդ թաղամաս 66 0.01356
29. N03082012-01-1201 Երևան,Կենտրոն, Չկալով փող. 52 բնակելի տուն 0.009
30. N11092012-01-1081 Երևան, Կենտրոն, Չկալով փող. 41 բնակելի տուն 0.0154
31. N11092012-01-1035 Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փող. 10 բնակելի տուն 0.0082
32. N11092012-01-0994 Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փող. 17/23 բնակելի տուն 0.0192
33. N31082012-01-0761 Երևան,Կենտրոն, Ռուսթավելու նրբ. 44 հող 0.0044
34. N26102012-01-1760 Երևան,Կենտրոն, Ռուսթավելու նրբ. թիվ 18/1 0.0186
35. N02082012-01-1372 Երևան,Կենտրոն, Ռուսթավելու նրբ. թիվ 42 0.0262
36. N02082012-01-1443 Երևան,Կենտրոն, Ռուսթավելու նրբ. թիվ 44 0.0068
37. N03082012-01-1208 Երևան,Կենտրոն, Ս. Երևանցու փող. 71/2 0.026
38. N11092012-01-1012 Երևան,Կենտրոն, Սուրբ Հովհաննես փող. 25 բնակելի տուն 0.00917
39. N07092012-01-1291 Երևան, Կենտրոն, Ֆրիկի փող. 15 հողամաս 0.02973
40. N07092012-01-1296 Երևան, Կենտրոն, Ֆրիկի փող. 3 բնակելի տուն 0.03013
41. N07092012-01-1319 Երևան, Կենտրոն, Ֆրիկի փող. 3 բնակելի տուն
42. N07092012-01-1229 Երևան, Կենտրոն, Ֆրիկի փող. 9 բնակելի տուն 0.0131
Ընդամենը մակերես, հա 1.254095
1 Հողամասերի հարկային բազա, ՀՀ դրամ 4,201,721,289
2 Անավարտ շինարարության հարկային բազա 312,113,333
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան