Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2008 թվականի N 558-Ա

«ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 30.10.08 N 847-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`

1. Հաստատել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 28.02.17 N 184-Ա)

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Ա. Պողոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Մելիք-Իսրաելյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Ս. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի վարիչի պարտականությունները կատարող

(կազմը փոփ. 10.11.08 N 879-Ա, խմբ. 28.02.17 N 184-Ա, 05.11.18 N 1471-Ա, 16.09.19 N 1311-Ա)

(1-ին կետը լրաց. 30.10.08 N 847-Ա, փոփ. 10.11.08 N 879-Ա, խմբ. 28.02.17 N 184-Ա, 05.11.18 N 1471-Ա, 16.09.19 N 1311-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հուլիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։