Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2019 թվականի N 1262-Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 18.09.19 N 1319-Ա)

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Արթուր Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 15-17-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին մասնակցելու նպատակով:

(1-ին կետը լրաց. 18.09.19 N 1319-Ա)

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հակոբ Արշակյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի, իսկ Արթուր Գրիգորյանի գործուղման բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը լրաց. 18.09.19 N 1319-Ա)

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։