Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2017 թվականի թիվ 75 քաղ. Մոսկվա

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշմամբ հաստատված` «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքավորումները, այդ թվում՝ ներկառուցվածները կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնողները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի 2-րդ հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 7-րդ ենթակետում «5150 - 5350 ՄՀց և 5650 - 5725 ՄՀց» բառերը փոխարինել «5150 - 5350 ՄՀց, 5650 - 5850 ՄՀց և 57 - 66 ԳՀց» բառերով.

բ) 17-րդ ենթակետը լրացնել «և 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում, հաղորդչի՝ 10 մՎտ-ից ոչ ավելի ելքային հզորությամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։