Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 237 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-08-16-ից մինչև 2022-12-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-12-11Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2017 թվականի թիվ 82 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 237 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 237 որոշման մեջ կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հուլիսի 11-ի

թիվ 82 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշման մեջ կատարվող

1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.51 - 41.68 դիրքերով՝

41.51 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Candida albicans–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 18416:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն

41.55 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Escherichia coli–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 21150:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն

41.53 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Կապտաթարախային ցուպիկի (Pseudomonas aeruginosa) հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22717:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն

41.54 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Staphylococcus aureus–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22718:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն

41.55 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանությանն առնչվող ԻՍՕ ստանդարտների կիրառման վերաբերյալ ղեկավար ցուցումներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 19838:2016-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2018 թվական 2019 թվական Բելառուսի Հանրապետություն

41.56 71.100.70 Բնական և օրգանական օծանելիքակոսմետիկական արտադրանք և բաղադրամասեր: Նույնականացման ձեռնարկ և չափորոշիչներ: Մաս 1: Բաղադրամասերի սահմանումներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 16128-1:2016-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.57 71.100.60 Եթերայուղեր: Փաթեթավորման, անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման հիմնական կանոններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 210:2014-ի հիման վրա 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.58 71.100.60 Եթերայուղեր: Տարաների պիտակավորման և մակնշման հիմնական կանոններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 211:2014-ի հիման վրա 5-րդ հոդվածի 9-րդ կետ 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.59 71.100.60 Եթերայուղեր: Անվանացանկ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 4720:2009-ի հիման վրա 2-րդ և 3-րդ հոդվածներ 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.60 71.100.60 Եթերային յուղեր. Անվանացանկում կիրառվող սկզբունքներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3218:2014-ի հիման վրա 2-րդ և 3-րդ հոդվածներ 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.61 71.100.60 Բնական բուրավետիչ հումք: Եզրույթներ և սահմանումներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9235:2013-ի հիման վրա 3-րդ հոդված 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.62 71.100.60 Եղեսպակ դեղատուի (Salvia oficinalis L.) եթերայուղ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9909:1997-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.63 71.100.60 Զոպայի (Hyssop officinalis L. ssp. officinalis) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9841:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.64 71.100.60 Ֆենխել դառնահամի (Foeniculum vulgare Mill. ssp. vulgare var. vulgare) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 17412:2007-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.65 71.100.60 Եթերայուղ գինձի (Coriandrum sativum L.) պտուղներից: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3516:1997-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.66 71.100.60 Թարխունի (Artemisia dracunculus L.) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 10115:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.67 71.100.60 Եթերային յուղեր: Պերօքսիդային թվի որոշում:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18321:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետ, թիվ 2 հավելված 2018 թվական 2019 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.68 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական: Մեթիլ, էթիլ, ն-պրոպիլ և իզոբութիլ սպիրտի որոշման գազաքրոմատագրական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ 29188.6-91-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետ 2019 թվական 2020 թվական Ռուսաստանի Դաշնություն

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ դիրքով՝

47 71.100.70 Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ՝ հեղուկ: Ատամների կարծր հյուսվածքների էրոզիա առաջացնելու ունակության գնահատման սկրինինգային մեթոդ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 28888:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6.1.3 կետ 2017 թվական 2018 թվական Բելառուսի Հանրապետություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։