Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 սեպտեմբերի 2019 թ.

ք. Երևան N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «4.12» կետով.

« 4.12 Արարատ-անտիտեռոր-2019 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան թեմային նվիրված «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ARAM KHACHATURIAN. 1903-1978» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. Արարատ-անտիտեռոր-2019 թեմային նվիրված «ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՎԱՔ. СБОР РУКОВОДЯЩЕГО СОСТАВА АНТИТЕРРОРИСТИЧЕСКИХ ПОДРАЗДЕЛЕНИЙ ОРГАНОВ БЕЗОПАСНОСТИ И СПЕЦИАЛЬНЫХ СЛУЖБ ГОСУДАРСТВ – УЧАСТНИКОВ СНГ» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:

3) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն թեմային նվիրված «ՉՈ ԼԱ ԱՈՒՆ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. KYAW HLA AUNG 2018 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

4) Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1935. ԿՈՄԻՏԱՍ. KOMITAS. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ARCHIMANDRITE KOMITAS SOGHOMONIAN» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան թեմային նվիրված «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ARAM KHACHATURIAN. 1903-1978» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Միջազգային. Արարատ-անտիտեռոր-2019 թեմային նվիրված «ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՎԱՔ. СБОР РУКОВОДЯЩЕГО СОСТАВА АНТИТЕРРОРИСТИЧЕСКИХ ПОДРАЗДЕЛЕНИЙ ОРГАНОВ БЕЗОПАСНОСТИ И СПЕЦИАЛЬНЫХ СЛУЖБ ГОСУДАРСТВ – УЧАСТНИКОВ СНГ» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

3) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն թեմային նվիրված «ՉՈ ԼԱ ԱՈՒՆ «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. KYAW HLA AUNG 2018 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:

4) Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1869-1935. ԿՈՄԻՏԱՍ. KOMITAS. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ARCHIMANDRITE KOMITAS SOGHOMONIAN» 1 նամականիշով գեղաթերթիկը սահմանելով անվանագինը` 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

Նախարար Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 10-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 10-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 10-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 10-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։