Անցնել բովանդակությանը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՕԳՈՍՏՈՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 2178-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 օգոստոսի 2019 թ. N 2178-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕՔՍԻՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002006 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Էմիլի Ֆարմ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի հուլիսի 30-ին ներկայացված հայտը.

Հրամայում եմ`

1. «Օքսիֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի փետրվարի 27-ին տրված թիվ Կ-ԴԳ-002006 դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) լիցենզիան վերաձևակերպել «Էմիլի Ֆարմ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Կենտրոն, Տպագրիչների Փ. / Շ / 5 / 14 բն. հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Էմիլի Ֆարմ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։