Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 188-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սկսած 2006 թվականից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս միջոցներ են նախատեսում նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման, իսկ սկսած 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար` ներառելով առանձնացված և տարածքային ստորաբաժանումները` հաշվի առնելով փաստաթղթաշրջանառության ծավալը։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերի ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա փաստաթղթերի արխիվացման համար։

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ելնելով գործառույթների առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեն ծրագրավորելիս նախատեսել միջոցներ դատական իշխանության մարմինների նախորդ տարիների, իսկ 2007 թվականից` նախորդ տարվա արխիվային փաստաթղթերի արխիվացման համար։

5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` համատեղ քննարկել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հրդեհային պահպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից իրականացնելու հնարավորության հարցը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. փետրվարի 28

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

փետրվարի 17-ի N 188-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ` արխիվային հավաքածու) պահպանության ֆինանսավորումն իրականացվում է արխիվային հավաքածուի պահպանումն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ու պետական արխիվների միջոցով։

2. Պետական արխիվների ֆինանսական միջոցները գոյանում են ի հաշիվ՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայից.

բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.

գ) պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների դիմաց վճարներից.

դ) նվիրատվություններից և այլն։

3. Պետական արխիվների գործունեության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդիան հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։