Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՐԱՏՄԱՆ ՁՈՂԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2017 թվականի թիվ 89 քաղ. Մոսկվա

ՀՈՐԱՏՄԱՆ ՁՈՂԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7304 ապրանքային դիրքում դասակարգվում է հորատման ձողը, որը համապատասխանում է հետևյալ չափորոշիչներին՝

ա) խողովակի ամբողջ երկարությամբ հաստատուն լայնական հատվածք ունեցող, խողովակի ամբողջ երկարությամբ մեկ փակ խոռոչով, ներքին և արտաքին միանման ձևի մակերեսով, խողովակի ծայրերին գտնվող եռակցման փականքներով, որոնցից մեկն ունի արտաքին կոնական պարուրակ, իսկ մյուսը՝ ներքին կոնական պարուրակ, և դարձակի համար խորացումներով անկարան խողովակ է.

բ) պատրաստվում է պողպատից՝ ձուլման եղանակով.

գ) նախատեսված է հորատման խողովակասյունը երկարացնելու, ապարաքայքայիչ գործիքին պտտիչ լարում փոխանցելու, խողովակասյունն իջեցնելու և բարձրացնելու համար.

դ) սպառման նյութ է, որի անհրաժեշտ քանակը որոշվում է հորատանցքի երկարությամբ (խորությամբ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։