Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԱՐԴԻՉ-ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 103 քաղ. Մոսկվա

ՋԱՐԴԻՉ-ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8474 20 000 3 ստորաենթադիրքում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3(բ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է ջարդիչ-տեսակավորման տեղակայանքը, որը նախատեսված է գրանիտի, կվարցի, բազալտի, ավազաքարի, երկաթի հանքաքարի երկփուլ ջարդման և տեսակավորման համար, կազմված է անվավոր ոչ ինքնագնաց ամրաշրջանակի վրա զետեղված հետևյալ սարքավորումներից՝

այտավոր ջարդիչ, որը նախատեսված է առաջնային ջարդման համար, հագեցված է ճաղաշարերով և սանդուղքով հարթակով, էլեկտրական շարժաբերով և 400 մմ-ից ոչ պակաս, բայց 2100 մմ-ից ոչ ավելի երկարությամբ և 200 մմ-ից ոչ պակաս, բայց 1500 մմ-ից ոչ ավելի լայնությամբ ընդունիչ անցքով.

երկրոդրային և հետագա ջարդման համար նախատեսված կոնավոր ջարդիչ` էլեկտրական շարժաբերով.

բունկեր՝ թրթռական ճաղավոր սնուցիչով.

ապրանքի համար նախատեսված քարմաղ՝ էլեկտրական շարժաբերով.

փակ կոնվեյեր և պատրաստի արտադրանքի կոնվեյեր.

ինքնավար էլեկտրական բաշխիչ պահարան՝ ջարդիչ-տեսակավորման սարքվածքի բոլոր էլեկտրական շարժիչների վրա էլեկտրական էներգիան բաշխելու համար.

եռասռնի անվավոր ամրաշրջանակ հենարաններով, որոնք ապահովում են աշխատանքային դիրքում ջարդիչ-տեսակավորման սարքվածքի կայունությունը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։