ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 1289-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1289-Լ որոշման
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ԾՐԱԳԻՐ
Հ/Հ Միջոցառման անվանումը Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը Կատարման պատասխանատուն Ժամկետը 2020 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը
(հազ. դրամ)
1. Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն 2020 թ. 2020 թ.
ՀՀ պետական բյուջե
800,000.0
Ընդամենը 800,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան