Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ 2-1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2017 թվականի թիվ 107 քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ 2-1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշման 2-1 կետը տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ըստ 1-ին բաժնի: «Սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող պահանջները»՝ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքին ներկայացվող պահանջների մասով՝ նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու առնչությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։