ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1298-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 217-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53-57-րդ կետերով.
« 53 7311 Սև մետաղից տարողություն ածխաթթու գազի /LCՕ2/ պահպանման համար 30մ3 ծավալով կգ 13 150 22 800 000
54 7304 Չժանգոտվող պողպատից խողովակներ ՝ կցամասերով կգ 70 1 416 000
55 7606 Պատի ալյումինե երկշերտ ներկած պանելներ մեկուսիչ նյութով /ISՕ WALL PANELS կգ 467,5 495 883
56 7606 Ալյումինե երկշերտ ներկած պանելներ մեկուսիչ նյութով (ալիքաձև) / CՕMPՕSITE PANELS կգ 5 980,5 11 346 912
57 7308 Մետաղյա դռներ շրջանակների հետ, կողպեքների, բռնակների, էլ. լեզվակների, դռները փակելու ավտոմատ սարքերի հետ միասին (չհավաքված վիճակում) 17 հատ երկփեղկանի, 44 հատ մեկփեղկանի կգ 5 383 27 272 208
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «343 476 468» թիվը փոխարինել «406 807 471» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 3
Երևան