Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1297-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 389-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, գույքը հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 389-Ն որոշման 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, «Կոմիտասի անվան ազգային քառյակ», «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել համապատասխանաբար 2018 թվականի հուլիսի 17-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 134/0018 և 135/0018 ու 2018 թվականի հուլիսի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 136/0018 պայմանագրերում՝ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։