Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրի «և դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը և կասեցումը» բառերով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 1-ին կետից հանել «առավելագույն» բառը.

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».

5) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.».

6) 3-րդ մասի «կարող են դադարեցվել» բառերը փոխարինել «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».

8) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։