Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ», «ինտերնետ շահումով խաղեր» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 3. «ԽԱՂԱՏՈՒՆ», «ԽԱՂԱՍՐԱՀ», «ինտերնետ շահումով խաղեր» և «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ» ԲԱՌԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)
1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:
4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «ինտերնետ շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
5. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:
(3-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)