Հոդված 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ
Հոդված 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի հիման վրա, իսկ ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում՝ նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:
2. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:
(4-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-574-Ն)
(16.12.22 ՀՕ-574-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)