Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2019 թվականի N 1349-Ա

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանին, Գագիկ Եգանյանին և Հարություն Մեսրոբյանին 2019 թվականի հոկտեմբերի 8-12-ը (առանց 12-ի օրապահիկի) գործուղել Ռումինիա (քաղ. Բուխարեստ)` Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (AICESIS) գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 03.10.19 N 1381-Ա)

2. Արմեն Տեր-Տաճատյանի, Գագիկ Եգանյանի և Հարություն Մեսրոբյանի՝ Ռումինիա (քաղ. Բուխարեստ) գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հանրային խորհրդի բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:

3. Արմեն Տեր-Տաճատյանին, Գագիկ Եգանյանին և Հարություն Մեսրոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռումինիա (քաղ. Բուխարեստ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. սեպտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։