ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2019 թ. N 39-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի N 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Դիոսմին+Հիսպերիդին, Diosmin + Hesperidin, դեղահատ, 450 մգ + 50 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Բետահիստին, Betahistine դեղահատ, 8-24 գ
»:
2. 3-րդ կետի «Լորատադին, Loratadine, դեղահատ, 10 մգ; լուծույթ ներքին ընդունման, 1 մգ/մլ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Ցետիրիզին, Cetirizine դեղահատ, 5 մգ, 10 մգ; լուծույթ ներքին ընդունման, 5 մգ/մլ, 10 մգ/մլ
»:
3. 5-րդ կետի «Լամոտրիջին, Lamotrigine, դեղահատ, 25 մգ, 50 մգ, 100 մգ, 200 մգ; դեղահատեր ծամելու 2 մգ, 5 մգ, 25 մգ, 50 մգ, 100 մգ, 200 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Լևետիրացետամ
Levetiracetam դեղահատ, 250 մգ, 500 մգ, 750 մգ, 1000 մգ
»:
4. 10-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
« Երկաթ պարունակող համակցություն
Ferrous contained compound դեղահատ, 80 մգ, 100 մգ;
լուծույթ ներքին ընդունման, 50 մգ/5մլ; 50 մգ/մլ, լուծույթ ներարկման, 50 մգ/մլ
»:
5. 12-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ`
« Գլիցերիլ տրինիտրատ (նիտրոգլիցերին)Glyceryl trinitrate դեղահատ, 0.5 մգ (ենթալեզվային); խտանյութ կաթիլաներարկման լուծույթի, 5 մգ/մլ, 10 մգ/մլ
»:
6. 12-րդ կետի 1-ին ենթակետի «Իզոսորբիդի դինիտրատ, Isosorbide dinitrate դեղահատ, 5մգ (ենթալեզվային), 10մգ, 20մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Իզոսորբիդի մոնոնիտրատ
Isosorbide mononitrate դեղահատ, 20 մգ, 40 մգ, 60 մգ
»:
7. 12-րդ կետի 1-ին ենթակետի «Վերապամիլ, Verapamil դեղահատ, 40 մգ, 80 մգ, 240 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Դիլտիազեմ
Diltiazem դեղահատ 60 մգ, 90 մգ, 180 մգ; դեղապատիճներ 90 մգ, 180 մգ
»:
8. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «Էնալապրիլ + Հիդրոքլորոթիազիդ, Enalapril + Hydrochlorothiazide, դեղահատ, 10 մգ + 12.5 մգ; 10 մգ + 25 մգ; 20 մգ + 12.5 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`
« Ռամիպրիլ + Հիդրոքլորոթիազիդ
Ramipril + Hydrochlorothiazide դեղահատ, 2.5 մգ + 12.5 մգ; 5 մգ + 12.5 մգ; 10 մգ + 12.5 մգ
Պերինդոպրիլ + Ինդարամիդ
Perindopril + Indapamide դեղահատ, 2 մգ + 0.625 մգ, 4 մգ +1.25 մգ, 8 մգ + 2,5 մգ, 10 մգ + 2,5 մգ
Ամլոդիպին +Լոզարտան
Amlodipine + Losartane դեղահատ, 5 մգ + 50 մգ, 5 մգ + 100 մգ, 10 մգ + 50 մգ, 10 մգ + 100 մգ
Պերինդոպրիլ + Ամլոդիպին
Perindopril + Amlodipine դեղահատ, 5 մգ + 5 մգ; 5 մգ + 10 մգ; 10 մգ + 5 մգ; 10 մգ + 10 մգ; 4 մգ + 10 մգ
Պերինդոպրիլ + Ինդարամիդ + Ամլոդիպին
Perindopril + Indapamide + Amlodipine դեղահատ, 4 մգ + 1.25 մգ + 5 մգ; 8 մգ + 2.5 մգ + 5 մգ; 8 մգ + 2.5 մգ + 10 մգ
Բիսոպրոլոլ + Ամլոդիպին
Bisoprolol + Amlodipine դեղահատ, 5 մգ + 5 մգ; 5 մգ + 10 մգ; 10 մգ + 5 մգ; 10 մգ + 10 մգ
Ռամիպրիլ + Ամլոդիպին
Ramipril + Amlodipine դեղապատիճ, 2,5 մգ + 5 մգ; 5 մգ + 5 մգ; 5 մգ + 10 մգ; 10 մգ + 5 մգ; 10 մգ + 10 մգ
Բիսոպրոլոլ + Պերինդոպրիլ
Bisoprolol + Perindopril դեղահատ, 5 մգ + 5 մգ; 5 մգ + 10 մգ; 10 մգ + 5 մգ; 10 մգ + 10 մգ
Լոզարտան + Հիդրոքլորոթիազիդ
Losartan+ Hydrochlorothiazide դեղահատ, 100 մգ + 25 մգ; 50 մգ + 12.5 մգ
»:
9. 17-րդ կետի 1-ին ենթակետի «Օմեպրազոլ, Omeprazole, դեղահատ, դեղապատիճ, 10 մգ, 20 մգ, 40 մգ; դեղափոշի ներարկման լուծույթի, 40 մգ; դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, 20 մգ, 40 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Պանտոպրազոլ
Pantoprazol դեղահատ 20 մգ, 40 մգ
»:
10. 18-րդ կետի 1-ին ենթակետի «Հիդրոկորտիզոն, Hydrocortisone, դեղահատ, 5մգ, 10մգ, 20մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Տրիամցինոլոն
Triamcinolone դեղահատ 2 մգ, 4 մգ
»:
11. 18-րդ կետի 5-րդ ենթակետի «Դիդրոգեստերոն, Dydrogesterone, դեղահատ, 10 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Պրոգեստերոն
Progesterone դեղապատիճ, 100 մգ, 200 մգ
»:
12. 21-րդ կետի 1-ին ենթակետի «Ցիպրոֆլօքսացին, Ciprofloxacin, ակնակաթիլներ, 0.3 %» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`
« Տոբրամիցին
Tobramycin ակնակաթիլներ, 3 մգ/մլ
Ցիպրոֆոքսացին + Դեքսամեթազոն
Ciprofloxacin + Dexamethasone ակնակաթիլներ, 3 մգ/մլ + 1 մգ/մլ
»:
13. 21-րդ կետի 4-րդ ենթակետի «Թիմոլոլ, Timolol, լուծույթ (ակնակաթիլներ), 0.5 %» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`
« Թիմոլոլ + Բրինզոլամիդ
Timolol + Brinzolamide ակնակաթիլներ, 6.8 մգ + 10 մգ
Բրիմոնիդին + Թիմոլոլ
Brimonidine + Timolol ակնակաթիլներ, 2 մգ + 6.8 մգ
»:
14. 24-րդ կետի 1-ին ենթակետի «Սալբուտամոլ, Salbutamol, շնչառման, 100 մկգ/դեղաչափ; լուծույթ ներարկման, 50 մկգ/մլ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Իպրատրոպիում բրոմիդ + Ֆենոտերոլ
Ipratropium bromide + Fenoterol շնչառման, 20 մկգ/դեղաչափ + 50 մկգ/դեղաչափ, 500 մկգ/մլ + 261 մկգ/մլ
»:
15. 24-րդ կետի 1-ին ենթակետի «Ամինոֆիլին, Aminophylline, լուծույթ ներարկման, 24 մգ/մլ; դեղահատ, 150 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`
« Ամբրոքսոլ
Ambroxol դեղահատ, 30 մգ
Մոնտելուկաստ
Montelukast դեղահատ, 4 մգ, 5 մգ, 10 մգ
»:
16. 26-րդ կետի «Թիամին, Thiamine, լուծույթ ներարկման, 50 մգ/մլ; դեղահատ, 50 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
« Տոկոֆերոլ ացետատ
Tocopherol acetate դեղապատիճ, 100 մգ
»:
Ա. Թորոսյան