ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1390-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հոկտեմբերի 3-ի N 1390-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 17-ի N 20-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Տիգրանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ
Ռ. Զաքարյան - Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ (համաձայնությամբ)
Ծ. Հարությունյան - ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՄԱԿ-ի «Բնակչության զարգացման հիմնադրամի» «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
Ա. Թորոսյան - «Տարեցների առողջության և խնամքի ապահովման» ասոցիացիայի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ)
Լ. Մուրադյան - «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Ք. Մխիթարյան - «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպանության պատասխանատու (համաձայնությամբ)
Ֆ. Սարգսյան - «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարեցների հիմնախնդիրներով զբաղվող ծրագրերի պատասխանատու (համաձայնությամբ)
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան