ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2018 թվականի N 832-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 03.10.19 N 1344-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 26-ի N 832-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. տպված, ներկած
(100% բամբակ) կգ 5000 15.000.000
2. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած
(95% բամբակ, 5% սինթետիկ) կգ 30.000 90.000.000
3. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած
(100% բամբակ) կգ 50.000 150.000.000
4. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. տպված, ներկած
(80% բամբակ, 20% սինթետիկ) կգ 5000 15.000.000
5. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. տպված, ներկած
(95% բամբակ, 5% սինթետիկ) կգ 3000 9.000.000
6. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած
(50% բամբակ, 50% սինթետիկ) կգ 2500 7.500.000
7. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած (95% բամբակ, 5% սինթետիկ) կգ 40 000 120 000 000
8. 6006 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ. ներկած (100% բամբակ) կգ 60 000 180 000 000
Ընդամենը 586 500 000
(հավելվածը լրաց., փոփ. 03.10.19 N 1344-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան