«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2005 թվականի N 256-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության 0,27 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. մարտի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 24-ի N 256-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան