Անցնել բովանդակությանը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 2457-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 սեպտեմբերի 2019 թ. N 2457-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ՂԼԵՉՈՒՆՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ N Ա-ԲՕ-000901 ԼԻԶԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 2-րդ մասը, 43-րդ հոդվածը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին հարուցված վարչական վարույթի արդյունքում ի թիվս այլ խախտումների հայտնաբերված խախտումը` այն է`

1. անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղլեչունցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի հունվարի 16-ին տրամադրվել է թիվ Ա-ԲՕ-000901 լիցենզիան արտահիվանդանոցային բժշկական-օպտիկական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց, թիվ 7 շենք, թիվ 4 ոչ բնակելի տարածք հասցեում իրականացնելու համար, սակայն լիցենզավորված անձի կողմից այն օգտագործվում է ք. Երևան, Նելսոն Ստեփանյան փողոց, թիվ 8 շենք, 1/4 տարածք հասցեում`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղլեչունցին տրամադրված (ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց, թիվ 7 շենք, թիվ 4 ոչ բնակելի տարածք) արտահիվանդանոցային բժշկական-օպտիկական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու թիվ Ա-ԲՕ-000901 լիցենզիայի գործողությունը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Գևորգ Ղլեչունցին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։