Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` կազմված տեղեկանքի մեկ օրինակ.

բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին:

2. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

3. Տոտալիզատորի կազմակերպիչը յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), դրված յուրաքանչյուր խաղագումարի չափի, ինչպես նաև շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված հաշվետվությունները կազմակերպչի կողմից լիազոր մարմին են ներկայացվում (հանձնվում) երկու օրինակից, փակ ծրարների մեջ` կնքված և ստորագրված կազմակերպչի կողմից` ծրարների վրա նշագրելով հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը, տարին, կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը: Յուրաքանչյուր հաշվետվության յուրաքանչյուր օրինակի յուրաքանչյուր էջ պետք է կնքված և ստորագրված լինի կազմակերպչի կողմից: Հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը և տարին հաշվետվության ընդունման պահին լիազոր մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իր հերթին նշագրում է և ստորագրում ծրարների վրա: Ընդ որում, երկու ծրարներից մեկը կարող է բացվել միայն հաշվետվության արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում:

6. Կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

7. Կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում իր կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվություն` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող տասներորդ օրը, որտեղ նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, շահած վիճակախաղի տոմսի համարը (սերիան), խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` նաև խաղարկության համարը, վիճակախաղի շահած մասնակիցների անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, մշտական բնակության վայրը և շահած գումարի չափը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվության ձևի և դրա ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունները լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա չեն: Լիազոր մարմնի այն աշխատակիցները, ովքեր կխախտեն սույն պահանջը, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։