Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Լիազոր մարմինն իրականացնում է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների և փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
2. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից` իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով: Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-123-Ն)