ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1458-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1458-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2012 թվականի
ապրիլի 10-ի N 325-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Իսախանյան,
Բ. Բադալյան,
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ
Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Քամալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ա. Նահապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Ս. Աթանեսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Միրզոյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական
Լ. Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ
Մ. Սարիբեկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ
Կ. Ավանեսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտակարգ իրավիճակների և զորահավաքային աշխատանքների գծով գլխավոր մասնագետ
Տ. Գիդաչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան