ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2019 թվականի N 1474-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հոկտեմբերի 15-ի N 1474-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Է. Հարությունյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Հարությունյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան