Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 499-Ն

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մայիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 499-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ՝ հաշվառում) հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

2. Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) և (կամ) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ներկայացուցչի կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հանդիսանում են ջրօգտագործման փաստացի ծավալներ՝ ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:

(3-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)

4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և (կամ) տեսչական մարմնի և ջրօգտագործողի միջև:

(4-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)

5. Սույն կարգի համաձայն՝ ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա՝

ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է`

ինքնահոս խողովակների համար՝ 1.5 մ/վրկ,

ճնշումային խողովակների համար՝ 2.0 մ/վրկ,

բաց հունով ջրանցքների համար՝ 1.2 մ/վրկ.

բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝ խողովակների համար՝ դրանց կտրվածքի մակերեսը, բաց հունով ջրանցքների համար՝ ջրահոսքի հունի միջինացված լայնակի կտրվածքի մակերեսը.

գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):

(5-րդ կետը խմբ. 14.03.19 N 225-Ն)

5.1. Ջրառի կետում կամ ջրամատակարարման համակարգում պոմպի տեղադրված լինելու և այդ սարքավորումները շրջանցող ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում` ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալով`

1) պոմպի հզորություն (մ.3/վրկ, մ.3/ժամ).

2) պոմպի շահագործման հաշվարկային ժամանակահատված (ժամ, օր, ամիս, տարի):

(5.1-ին կետը լրաց. 27.06.13 N 671-Ն, փոփ. 14.03.19 N 225-Ն)

5.2. Ջրամատակարարման համակարգում հիդրոտուրբինի առկայության դեպքում՝ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի հոսքի մեծությունը հաշվարկել հետևյալ բանաձևով՝

Q=E/9,81x∆Hxtxηտxηգ,

որտեղ Q-ն ջրի հոսքն է (խմ/վ), E-ն՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիան (կՎտ/ժամ), ∆H-ը հաշվարկային ճնշումն է (մ), t-ն գեներատորի աշխատած ժամանակահատվածը (ժամ), ηտ՝ տուրբինի օգտակար գործողության գործակիցը, ηգ՝ գեներատորի օգտակար գործողության գործակիցը, իսկ 9.81-ը՝ ազատ անկման արագացումը (g=9,8մ/վրկ.2):

(5.2-րդ կետը լրաց. 14.03.19 N 225-Ն)

6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 27.06.13 N 671-Ն, լրաց., խմբ., փոփ. 14.03.19 N 225-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։