Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2003 թվականի N 702-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 35-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 53-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 702-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ իրավունքը կամ դրա մի մասն այլ անձի փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքը կարող է փոխանցվել հետևյալ ձևերով՝

ա) գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.

բ) իրավահաջորդության կարգով.

գ) ժառանգության կարգով:

3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը, բացառությամբ իրավահաջորդության և ժառանգության կարգերի, իրականացվում է գրավոր պայմանագրով:

4. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ իրավահաջորդության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ իրավահաջորդի ներկայացրած փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կրկնօրինակի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի՝ ժառանգության կարգով փոխանցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում՝ օրենքով սահմանված կարգով՝ ժառանգորդի ներկայացրած ժառանգության իրավունքի վկայականի կրկնօրինակի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

6. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքն ստանձնողն այդ իրավունքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում ձևակերպելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում ներկայացնում է ջրային պետական կադաստր՝ գրանցման, հակառակ դեպքում ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումը համարվում է չձևակերպված:

(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։