Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

Հայաստանի Հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

23 հուլիսի 2003 թվականի N 986-Ն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 95-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 46-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

2003 թ. օգոստոսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 986-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

2. Ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառը կառուցվում և շահագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրօգտագործման թույլտվության ու հանքավայրերի շահագործման պայմանագրի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը համակարգում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ստորերկրյա ջրաղբյուրների պահուստավորման ու պահպանման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, ելնելով տարածքի նախագծից և համապատասխան ինժեներական հետազոտություններից, ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին պետք է կատարի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կառույցի տեսակի, տեղադրման սխեմայի ընտրությունը՝ այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ջրերի որակը և քանակը հսկելու նպատակով դիտողական հորատանցքերով կահավորում է ստորերկրյա պահուստային աղբյուրները:

(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր իրավասության սահմաններում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է իրականացնի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրի մանրէաբանական, քիմիական և ֆիզիկական հատկությունների հետազոտություններ՝ արդյունքների մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունն արտակարգ իրավիճակներում պետք է իրականացնի արտադրական հսկողություն ջրի որակի նկատմամբ:

(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կետերում տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնում է ռեժիմային դիտարկումներ (ժամանակի ընթացքում ջրի քանակական և որակական ցուցանիշների օրինաչափությունների փոփոխության հանրագումարը) և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ու ջրօգտագործողներին:

(7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն է ներկայացնում տեղեկատվություն ստորերկրյա պահուստային աղբյուրների մասին՝ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը խմելու ջրով ապահովելու միջոցառումների ծրագրեր մշակելու համար:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արտակարգ իրավիճակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացմամբ, ապահովում են ստորերկրյա պահուստային աղբյուրների պահպանությունը:

(9-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։