Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԿ-Ի` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀՀ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1483-Ն

ՄԱԿ-Ի` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի` 2001-ի թվականի մայիսի 23-ին ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայից (այսուհետ` Ստոկհոլմի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տեղեկատվության փոխանակման համար Ստոկհոլմի կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված ազգային համակարգող կենտրոնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հոկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։