Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-11-02-ից մինչև 2024-08-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-08-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 փետրվարի 2019 թ. N 05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը`

Հրամայում եմ`

Հաստատել` դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

Ա. Թորոսյան

Հավելված

Առողջապահության նախարարի

1 փետրվարի 2019 թ.

N 05-Ն հրամանի

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:

2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հիմքը դիակային դոնորի` սույն կարգով սահմանած կարգով բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` տնօրենի գրավոր թույլտվությունն է (Ձև 1) (այսուհետ` թույլտվություն), որտեղ գտնվում է դիակային դոնորը:

3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`

1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը,

2) օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին,

3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի գրավոր համաձայնությունը` ըստ սույն կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթությունը,

4) դատաբժշկական փորձագետի թույլտվությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում,

5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

4. Դիակային դոնոր հանդես գալու համաձայնություն ստանալու նպատակով դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի կողմից հաստատված/կամ նշանակված համակարգողի կողմից դիակային դոնորի հարազատներին տրվում է լիարժեք տեղեկատվություն գործընթացի վերաբերյալ, տարվում է զրույց, բացատրական աշխատանք:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:

6. Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքում լրացվում է տեղեկատվական թերթիկ (Ձև 2), որի արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն (Ձև 3), որը հաստատվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովում ներգրավված բժիշկների, բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով:

8. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ հետազոտություն:

9. Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա է հետևյալ հակացուցումներից մեկը.

1) Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա,

2) Ակտիվ հեպատիտ,

3) Թոքախտ,

4) Ուռուցքներ, որոնք ունեն մետաստազի մեծ հավանականություն,

5) Ծանր վիրուսային ինֆեկցիա:

10. Եզրակացությունը ձևակերպվում է 2 օրինակից, որոնցից մեկը դիակային դոնորի վերաբերյալ տեղեկատվական թերթիկի հետ միասին ուղարկվում է օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, երկրորդը պահվում է բժշկական հաստատությունում, որտեղ տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող օրինակը կցվում է դիակային դոնորի բժշկական քարտին կամ հիվանդության պատմությանը:

11. Սույն կարգի 3-րդ կետի պարտադիր պայմանների բավարարման և բժշկական հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա բժշկական հաստատության տնօրենի կողմից տրվում է գրավոր թույլտվություն դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին: Թույլտվությունը հերթական համարով գրանցվում է բժշկական հաստատության հատուկ՝ այդ նպատակով վարվող գրանցամատյանում` համաձայն Ձև 4-ի:

Ձև 1

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

____________________________________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ______________________

________________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

ստեղծված հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին 20---թվականի _______________–ի ___-ին տրված դրական եզրակացությունը՝ թույլատրել դիակային դոնոր հանդիսացող՝

________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը, օրը, ամիսը)

________________________________________________________________________________________

վերցնել հետևյալ օրգանները և (կամ) հյուսվածքները`

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Բժշկական հաստատության տնօրեն

________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Կ.Տ.

Ձև 2

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկություն դոնորի վերաբերյալ

Դոնորի Ա.Ա.Հ. Թույլտվության հաստատում

Ծննդյան թիվ Բժշկական քարտի համարը

Քաշը Հասակը Սեռը

Մահվան պատճառը

Ուղեղային մահ ամսաթիվը/ժամը

Ընդունման ամսաթիվը/ժամը Վերակենդանացման բաժանմունք ընդունման ամսաթիվ/ժամ

Թոքերի մեխանիկան օդափոխություն սկսած

ամսաթիվ/ժամ

Միզային կաթետեր սկսած ամսաթիվ/ժամ

Սրտի կանգ

Սրտի կանգի ընդհանուր տևողությունը

Վերջին վերակենդանացման ամսաթիվը/ժամը։

Վերջին վերակենդանացման տևողությունը։

Քանի անգամ է դոնորը վերակենդանացվել

Ակնարկ

Արյան խումբը _______________________ Ռեզուս պատկանելիություն ___________________

HLA-տիպավորում A A A A B B B B Bw Bw Cw Cw

Նյութը

ամսաթիվը/ժամը DR DR DR DR DR DR DQ DQ DQ DQ Cw Cw

Միկրոբիոլոգիա (*պարտադիր է) Կատարման ամսաթիվ։ .............................

HIV

Ab* HIV Ag HBs

Ag* HBsAb HBcAb* HCV

Ab* CMV IgG* CMV IgM* Toxo.

Ab Sepsi

s Men

ingiti

s

Ակնարկ միկրոբիոլոգիայի վերաբերյալ։

Բժշկական պատմություն

Գերճնշում Բուժվել է՝

Շաքարային դիաբեթ Բուժվել է՝

Ալկոհոլի չարաշահում Քանակը՝

Ծխախոտի չարաշահում Դեղերի չարաշահում՝

Չարորակ ուռուցք Բուժվել է՝

Ակնարկ/այլ հիվանդություններ Ընդունվելուց առաջ ստացած դեղեր։

Ֆիզիկալ տվյալներ

Մեզի քանակը վերջին ժամերին ................................ (մլ), վերջին ժամին ...................................(մլ)

Կլինիկական տվյալներ Ամսաթիվ ..................... Ամսաթիվ .................... Ամսաթիվ .....................

Ջերմաստիճան С С С

Սրտի զարկերը /ր /ր /ր

Արյան սիստոլիկ ճնշումը mmHg mmHg mmHg

Արյան դիաստոլիկ ճնշումը mmHg mmHg mmHg

ԿԵՃ սմ H2O/mmHg սմ H2O/mmHg սմ H2O/mmHg

Կլինիկական շեղումները Ամսաթիվ/ժամ ....................... Ամսաթիվ/ժամ .................... Ամսաթիվ/ժամ .....................

Բարձր ԶՃ ....ր...........mmHg ....ր...........mmHg ....ր...........mmHg

Ցածր ԶՃ տևողությունը ........................ր ...........................ր .............................ր

Ստացած դեղերը Ամսաթիվ Դեղաչափ Ամսաթիվ Դեղաչափ Ամսաթիվ Դեղաչափ

Ադրենալին

Նորադրենալին

Դոպամին

Դոբուտամին

Այլ վազոպոպրես-սորներ

Արյան փոխներարկում վերջին 24 ժամում

Պլազմայի փոխներարկում վերջին 24 ժամում Արտադրությունը

............................... Արտադրությունը

............................. Արտադրությունը

...............................

Արյան այլ բաղադրամասեր Արտադրությունը

............................... Արտադրությունը

............................. Արտադրությունը

...............................

Հակաբորբոքիչներ Բուժիչ/պրոֆիլակտիկ Բուժիչ/պրոֆիլակտիկ Բուժիչ/պրոֆիլակտիկ

Միզամուղներ

Այլ դեղեր

Ընդհանուր ակնարկ

Ձև 3

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը -------------------------------------------------------------------------

Դոնորի սեռը -----------------------, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը -----------------------------------------

Դոնորի արյան խումբը ------------, ռեզուս-ֆակտորը -------------------------------------------------------------

Դոնորի գենոտիպ (ՀLA տիպավորում և այլն) ------------------------------------------------------------------------

Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները --------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորի մահվան պատճառը --------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Տեղեկություններ՝ կիրառված սրտային վերակենդանացման գործողությունների թվի, սրտի կանգի (կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա տևողության, միզային կաթետերին միացված լինելու և դրա տևողության մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Օրգաններ/հյուսվածքներ Ենթակա է

օգտագործման Ոչ օգտագործելի

լինելու պատճառը

Ձախ երիկամ այո/ոչ

Աջ երիկամ այո/ոչ

Եղջերաթաղանթ այո/ոչ

Լյարդ այո/ոչ

Բժշկական հաստատության անվանումը

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Բժշկական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկները

(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)

Օրը, ամիսը, տարեթիվը

Բժշկական հաստատության

Կ.Տ.

(ձևը խմբ. 10.10.19 N 42-Ն)

Ձև 4

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

---------------------------------------------------------------------------------------------

NN

ը/կ Դիակային դոնորի անունը, ազգանունը, հայրանունը Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին բժշկական հաստատության տնօրենի հրամանի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, համարը Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տեղեկություններ(դրական կամ բացասական եզրակացություն տալու օրը, ամիսը, տարեթիվը) Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունն օրգանների և (կամ) հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին բժշկական հաստատության տնօրենի գրավոր թույլտվությունը, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը Գրանցամատյանը լրացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը, տեղեկությունների գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

1. 2. 3. 4. 5. 6 . 7.

(հավելվածը խմբ. 10.10.19 N 42-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։