Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2019 թվականի N 1522-Ա

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2019 թվականի նոյեմբերի 25-ից 30-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` «Պեկին +25» դիտարկման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախարարական համաժողովին, ինչպես նաև «Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկխոսություն գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ժաննա Անդրեասյանի` Թաիլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։