«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 384-Ն
ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման
31.4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 10 ենթախմբի «01. Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 384-Ն որոշման
2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ՝ ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
(հազ. դրամ)
Հեռուստաֆիլմի պայմանական անվանումը Թիվը Մեկ միավորի նախահաշվային գինը
Եվրոպայի դժվար ճանապարհին 1 18054.1
Եղեռն 1 19643.8
Ընդամենը 2 37697.9
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան