Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 360.2. Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 360.2. Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին բռնության, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից.

2) պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ.

3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնչորս տարի ժամկետով»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։